Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխմարզպետներ են նշանակվել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ e-gov.am կայքից:
Մասնավորապես, Նարեկ Բաբայանը եւ Գոռ Թադևոսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալներ:
Վահան Զարոյանն էլ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:





























