Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ շրջանցիկ թունելի մոտ գտնվող կիսաքանդ շինությունում զենք-զինամթերք կա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌՊԳ-7» տիպի նռնականետ և նռնականետի 4 արկ:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն: