ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությանն այսուհետ կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arils.am կայքում:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունը հասանելի է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moj.am, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքում: