Չորեքշաբթի Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում երկրի ռազմաօդային ուժեր փոխանցվելուց առաջ անցկացվող փորձարկումների ժամանակ «Սու-30ՄԿԻ» կործանիչը վթարի է ենթարկվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Times of India-ն: Երկու օդաչուներն էլ հաջողությամբ կատապուլտացվել են: Միջադեպի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին տեղեկատվություն չկա:

The Times of India-ն նշում է, որ ԶՕՈՒ ներառվելուց հետո վթարի է ենթարկվել առնվազն 8 հնդկական «Սու-30ՄԿԻ» կործանիչ: Ընդ որում, Ռուսաստանի հետ 12 միլիարդանոց պայմանագրի շրջանակներում 272 կործանիչներից 240-ն արդեն մատակարարվել է Հնդկաստանի օդային ուժերին. դրանց մեծ մասը լիցենզիայիով հավաքվել է Hindustan Aeronautics հնդկական կոնցեռնի կողմից: