Լոնդոնի ICE բորսայում 2018 թվակակնի օգոստոսին Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը աճել է 0.9 տոկոսով՝ կազմելով 77.01 դոլար բարելի դիմաց, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Վերջին անգամ նավթի այս տեսակի գինը 77 դոլարից բարձր է եղել հունիսի 12-ին:

Այս ֆոնին ռուսական արժույթը դոլարի եւ եվրոյի նկատմամբ  գրեթե չի փոխվել: Մասնավորապես, դոլարի փոխարժեքն ավելացել է 24 կոպեկով եւ կազմել 63.26 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքն աճուրդների նախորդ փակման համեմատ չի փոխվել՝ կազմելով 73.42 ռուբլի: