Ստոկհոլմում արբիտրաժային տրիբունալը իր մասնակի որոշման մեջ ճանաչել է լեհական ներմուծող PGNiG-ի՝ «Յամալ-Եվրոպա» գազամուղի միջոցով ռուսական գազի մատակարարման պայմանագրում գնի նվազեցման պահանջի իրավունքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով լեհական ընկերության հաղորդագրությունը:

Այդ կապակցությամբ PGNiG-ն հայտարարել է, որ արբիտրաժային վարույթի հետագա փուլում ակնկալում է, որ գործարքի գինը  կհասնի շուկայական գների մակարդակին:

PGNiG-ն հիշեցնում է, որ մի քանի տարի շարունակ  «Գազպրոմը» մերժել  է նման վերանայման ցանկացած հնարավորությունը եւ արդյունքում PGNiG-ի համար  պայմանագրի գինը զգալիորեն գերազանցել է արեւմտաեվրոպական շուկաներին գներին, կարծում է լեհական կողմը: