Այսօր մասնակցեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում հրավիրված, Socamp խորագիրը կրող հանդիպմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խոսել եմ գիտության տարբեր դիսցիպլինների փոխազդեցության կարեւորության, գիտությամբ իմ հետաքրքրվածության մասին։ Իմ հետաքրքրության շրջանակում խոսել եմ քաղաքագիտության եւ կենսաբանության մասին ու թե ինչպես, օրինակ, մարդուն՝ որպես քաղաքագիտության ուսումնասիրության առարկայի, ուսումնասիրելու համար բավարար չեն միայն այն գործիքները, որոնք տրամադրում է քաղաքագիտությունը:

Դրա համար մենք հաճախ օգտվում ենք նաեւ այլ գիտակարգերի մեթոդներից ու գործիքներից»,- գրել է նա: