Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու համար, որը Մեծ Ակադեմիական փողոցում գտնվող «Դիկսի» խանութի աշխատակցին պատանդ է վերցրել: Այս մասին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Մեծ Ակադեմիական փողոցի խանութներից մեկում տղամարդն ապօրինաբար պահում է առեւտրային կազմակերպության աշխատակցին:
«Ոստիկանության եւ Ռոսգվարդիայի կողմից միջոցներ են ձեռնարկվում նշված քաղաքացուն ձերբակալելու համար»,- հայտնել են ՆԳՆ Գլխավոր վարչությունից:
Мужчина с ножом захватил заложников в магазине «Дикси» в Москве pic.twitter.com/X6PExy8lVJ
— Федот Ловчев (@efincasrank1974) 1 июля 2018 г.





























