Հուլիսի 6-ին ժամը 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մանուկ Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը ժամը 10-ին նա նշված խաչմերուկում թիվ 13 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ ոսկյա զարդի մասնիկներ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: