Հանրապետության տարածքում հուլիսի 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ, 7-8-ին երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 2-3 աստիճանով, 8-ին կլինի անփոփոխ:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 7-8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +32+35,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+30,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Արարատում՝ գիշերը`+19+24, ցերեկը` +35+38,

Արմավիրում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +35+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +35+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +34+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+30,

Արցախում՝ գիշերը` +16+20, ցերեկը՝ +31+35: