Մեխիկոյի իշխանությունները որոնում են իրիդիումով լի գողացված կոնտեյները: այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Կոնտեյները հափշտակել են ռադիացիայի կիրառմամբ շինարարական օբյեկտների ստուգմամբ զբաղվող ընկերության մեքենայից: Նշվում է, որ կոնտեյներում առկա նյութը չափազանց վտանգավոր է եւ կարող է անդառնալի վնաս պատճառել առողջությանը, եթե անհրաժեշտ պայմաններում չպահվի:

Գործակալությունը նշում է, որ սա վերջին տարիներին Մեքսիկայում ռադիոակտիվ նյութի հափշտակության առաջին դեպքը չէ: