Կանադայում թեթեւշարժիչային օդանավի վթարի հետեւանքով զոհվել է օդաչուն, հայտնում է CTV-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ օդանավում միայն մեկ մարդ է եղել:

Պատահարը տեղի է ունեցել Տորոնտոյից 30 կմ հեռավորությամբ գտնվող Մերկհեմ քաղաքի օդանավակայանի մոտ:

Տեղի ունեցածի փաստով քննություն է կատարվում: