Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր՝ հունվարի 29-ին ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ լայնածավալ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքի հայ համայնքներում:

Գարեգին Բ-ն մեծապես կարեւորել է ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ՝ Հայապահպանության եւ հայորդիների  քրիստոնեական, հայեցի դաստիարակության գործում:

Նա նաեւ մասնավոր գնահատանք է հայտնել ՀԲԸՄ նախագահին եւ իր տիկին Վերա Սեդրակյանին, ում ազնիվ բարերարությամբ Մայր Աթոռում ընթանում են Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքները:

Իր հերթին ՀԲԸՄ նախագահը ներկայացրել է Երեւանում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը:

Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ ներկայիս գործունեության մեջ հիմնականում ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր, ինչպես օրինակ` համացանցի միջոցով հայոց լեզվի ուսուցում եւ բազում այլ նախաձեռնություններ, նաեւ կազմակերպվում են ամառային ճամբարներ եւ Հայրենիք այցելություններ: