ԱՄՆ Այովա նահանգը պատուհասած տորնադոն ավերածություններ է առաջացրել եւ հանգեցրել բնակիչների տարհանմանը, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է տեղական De Moines Register պարբերականը:

Պելլա քաղաքում տարերքը լուրջ վնաս է հասցրել մի ձեռնարկության, որի մի քանի աշխատակիցներ տուժել են եւ հոսպիտալացվել:

Մարշալթաունում շենքերի փլուզումները հանգեցրել են բնակիչների տարհանման: Տարերքը վնասել է նաեւ քաղաքային հիվանդանոցներից մեկը, որի հիվանդներին այլ հաստատություն են տեղափոխել:

Մարշալթաունում մասնակի վնասվել է նաեւ քաղաքային դատարանի պատմական շենքի աշտարակը: