Նիդերլանդներում եւ Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեղադրանք է առաջադրվել 2 տղամարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NL Timesсо  պարբերականը։

Պարբերականի փոխանցմամբ՝ ըստ Նիդերլանդների դատախազության տվյալների՝ երկու կասկածյալներն էլ մինչեւ 30 տարեկան տղամարդիկ են, Մարոկկոյի քաղաքացի։ Հաղորդվում է, որ նրանք ձերբակալվել են հունիսի 17-ին, սակայն ձերբակալության տեղեկությունը հրապարակվել է միայն հուլիսի 23-ին, երբ նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տղամարդկանց կալանավորման պահին նրանց մոտ չի նկատվել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկ նյութեր։

Ձերբակալությունն իրականացվել է Հետախուզության եւ անվտանգության հոլանդական ծառայության այն տեղեկության հիման վրա, ըստ որի կասկածյալներից մեկը պատրաստվում է հարձակում գործել Փարիզի վրա Ռամադանից հետո։

«Չաթերից մեկի գրագրությունում կասկածյալներից մեկը հիշեցրել է հարձակման ծրագիրը։ Նա նաեւ ուղարկել է Ռոտերդամում Վերդենի ոստիկանության բաժնի լուսանկարը»,-հայտարարել է դատախազը։