Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հաստատել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ստիպված կլինի Լոնդոնում իր երկրի դեսպանատնից հեռանալ, հայտնում է Reuters-ը:

Մորենոն այս հայտարարությունը կատարել է Մադրիդում ելույթ ունենալիս: Նա հավելել է, որ իրավիճակն արդեն քննարկել է ինչպես իր՝ Ասանժի, այնպես էլ Միացյալ Թագավորության իշխանությունների հետ:

Նշվում է, որ Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: