Շաբաթ Չինաստանը Ինտերպոլի օժանդակությամբ երկիր է վերադարձրել 100 ամենաորոնվող փախստական կոռուպցիոներիների ցուցակից եւս մեկին՝ Շենչժեն քաղաքի ոստիկանության նախկին աշխատակից Չժան Յունգուանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությունը:
Նա 54-րդ փախստական կոռուպցիոներն է, ում Չինաստանի իշխանություններին հաջողվել է հայրենիք վերադարձնել: Նշվում է, որ հանցագործն ինքն է ցանկություն հայտնել վերադառնալու Չինաստան:
2010 թվականի դեկտեմբերին նրա դեմ կոռուպցիայի կասկածանքով քննություն է սկսվել, ինչը նրան դրդել է ԱՄՆ փախչել: 2013-ի օգոստոսին Չինաստանի հարցման համաձայն Ինտերպելը նախկին ոստիկանի միջազգային հետախուզման մասին «կարմիր իրազեկում» է թողարկել:




























