Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում Բալըքեսիր նահանգում նավակ է շրջվել, 6 մարդ զոհվել է, մեկն անհետ կորել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետին:

Գործակալության տեղեկություններով՝ նավակը շրջվել է Էգեյան ծովում Ցիպլակ կղզու մոտ, նավակի մեջ եղել է 16 մարդ՝ ներառյալ FETO ընդդիմադիր կազմակերպության անդամները:

Զոհված 6 մարդկանց թվում երեքը երեխաներ են: Հաջողվել է փրկվել 9 մարդու, մեկն անհետ կորել է: