Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ  զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների  հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանատարական հավաքների նպատակը սպաների մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն էր, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում որոշումների ընդունման ինքնուրույնությունը զարգացնելը, ղեկավարման և մարտական պատրաստության լավագույն փորձի տարածումը:

Հավաքների ավարտին առավել աչքի ընկած սպաները խրախուսվեցին: