Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության եւ կաշառակերության 7-ական դեպք, յուրացման կամ վատնման 6, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3 - ական դեպք, անձի առեւանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի եւ ծեծի 2-ական դեպք, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պոռնկության նպաստելու, փաստաթղթի կեղծման, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























