Շվեդիայում գողերը գողացել են 1600-ականների սկզբին թվագրվող թագ եւ թանկարժեք իրեր: «ՌԱ»-ն հաղորդում է, որ թանկարժեք իրերը գողացել են օրը ցերեկով Ստրենգնես քաղաքի միջնադարյան տաճարում: Գողերը երկու ոսկյա թագ՝ դրվագազարդված թանկարժեք քարերով եւ խաչակիր գունդ են տարել: Դրանք պատրաստվել էին Կարլ IX-ի եւ Կրիստինա թագուհու համար:

Թանկարժեք իրերը ցուցադրվել են տաճարի ցուցահանդեսում: Գողերը անհետացել են արագընթաց կատերով եւ չնայած ոստիկանության ջանքերին, չեն կարողացել  բռնել նրանց: