Ավստրալիայի իշխանությունները պլանավորում են նոր ոստիկանական կազմավորում ստեղծել՝ «սելֆիի ոստիկանություն» այնպիսի իրավիճակների կանխման համար, երբ զբոսաշրջիկների ցանկությունը լուսանկարվել բնության գեղեցկության ֆոնին կարող է նրանց մահվան պատճառ դառնալ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ստորաբաժանման աշխատակիցները կարող են հերթապահել այն վայրերում, որոնք հայտնի են լուսանկարվելու սիրահարների համար եւ կարող են զգուշացնել մարդկանց վտանգի մասին։

Նշվում է, որ սելֆին 6-րդ տեղն է զբաղեցնում զբոսաշրջիկների մահացության պատճառների ցանկում։