Արտակարգ պատահար Երեւանում: Այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Երեւանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել շուրջ 30 տարեկան կնոջ դի: