Սաուդյան Արաբիայի պետական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Տորոնտո եւ հակառակ ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Սաուդյան Արաբիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակման մասին Կանադայի կոչից հետո Ռիադը հետ է կանչել  Կանադայում իր դեսպանին եւ Կանադայի դեսպանին 24 ժամ է տվել` երկիրը լքելու համար: Սաուդյան Արաբիան Կանադայի կոչը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին: