Բիլեֆելդում գտնվող  (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) անհատական տվյալների եւ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության գերմանական կազմակերպությունը բողոք է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարան պետական իրավապահ մարմինների կողմից լրտեսական ծրագրերի կամ այսպես կոչված «տրոյականների» օգտագործման վերաբերյալ, որոնց կիրառման մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին, հաղորդում է DW-ն:

Մեկ տարի առաջ օրենսդրությունը բարեփոխելուց հետո ոստիկանության համար հեշտացվել էր կասկածյալների բջջային հեռախոսներին եւ դրանցում կոդավորված նամակագրության հասանելիությունը:

Բեռլինից իրավագետ Յան  Դիրկ Ռոգենկամպի խոսքով,  որը մասնակցել է բողոքի պատրաստմանը, նման ծրագրերի միջոցով առցանց որոնումներ անցկացնելն ու հետեւելը հեռու է օրենքով թույլատրված մասնավոր կյանքի սահմանների խախտումների սահմաններից:

Digitalcourage-ում համոզված են, որ իշխանություններն օգտագործում են օրենքի բացթողումը մասնավոր  անձանց բջջային հեռախոսներ եւ համակարգիչներ մուտք գործելու համար: