Նյու Յորքի հիվանդանոցում տղամարդը գնդակահարել է բուժհաստատություն այցելած մի կնոջ, հետո ինքնասպան եղել: Այս մասին հաղորդում է AP-ն:
Ոստիկանությունը փորձում է պարզել տղամարդու եւ կնոջ միջեւ կապը. նրանց մարմինները հայտնաբերել են Վեսթչեսթերի բժշկական կենտրոնում:
Իրավապահները հակված են կարծել, որ նրանք ամուսիններ են: Երկուսն էլ շուրջ 70 տարեկան են:




























