Մոսկվայում մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Պոտյաեւան քննադատել է խնամակալության մարմինների ու դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը։
«Աղջիկներն ընտանիքում ձեւավորված իրավիճակի մասին պատմել են դասղեկին։ Ինձ նրանք ասել են, որ դասղեկին նույնիսկ հանդիմանում էին այն բանի համար, որ նրանք դպրոց չէին հաճախում, սակայն հետագա քայլեր ոչ ոք չի ձեռնարկել։ Ընտանիք եկած խնամակալության ու ՆԳՆ մարմիններին թույլ չեն տվել մտնել ընտանիք։ Լավ, այսօր թույլ չտվեցին, վաղը թույլ չտվեցին, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Ծնողները ամբողջությամբ խախտել են կրթության մասին օրենքը»,–ասել է նա «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նա նաեւ կարծում է, որ Խաչատուրյան ընտանիքում իրավիճակի նկատմամբ անփութության մեջ մեղավորները պետք է պատժվեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Քննչական կոմիտեն հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղում հայտանբերվել է 57-ամյա տղամարդու դի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝ նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը եւ պարզաբանել, որ հայրը երկար ժամանակ «բարոյական տառապանքներ» է պատճառել։ Քույրերին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են մինչեւ սեպտեմբերի 28-ը։





























