Ստավրոպոլի երկրամասում, հատկապես՝ Կովկասյան հանքային ջրերում (Կավկազսկիե միներալնիե վոդի` ԿՄՎ), հակամարտությունների՝ հայ-ադրբեջանական դիմակայության վտանգ է առաջացել: Պատճառը տարածաշրջանի տարածքում բնակվող բոլոր էթնոսների 200 տարվա ընթացքում ձեւավորված տնտեսական, մշակութային եւ հասարակական շահերի հավասարության խախտումն է: Երկրամասում ներքին քաղաքականության այդպիսի վտանգավոր ուղղության նախաձեռնողները մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը, նրա տեղակալ Ռոման Պետրաշովը եւ մարզային կառավարության ձեւավորված ապարատն է: Ստավրոպոլի երկրամասի երիտասարդ ղեկավարներն այդպես էլ մնացել են էթնիկ ադրբեջանցիների ղեկավարությամբ «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերության աշխատակիցները: Այս մասին «Երկրամաս» թերթում գրում է Կիսլովոդսկի Հանրային էկոլոգիական խորհրդի նախագահ Պավել Մարտիրոսովը:
Պատմականորեն ստացվել է, որ բոլոր ոչ սլավոնական ազգերից Ստավրոպոլում թվով ամենաշատը հայերն են: Այժմ պաշտոնապես նրանց թիվը ավելի քան 160 հազար կամ մոտ 6 տոկոս է կազմում, սակայն կան այլ տվյալներ, որ հայերն իրենց երկրամասի բնակիչներից ավելի շատ են համարում: Հայ բնակչության կտրուկ աճը, հատկապես՝ ԿՄՎ-ում, տեղի է ունեցել 1980-ականների վերջին Ադրբեջանական ԽՍՀ-ում հայտնի դեպքերից եւ 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո:
Նոր մարզպետի գալուց հետո ադրբեջանական բիզնեսի շահեր առաջնային են դարձել տարածաշրջանային կառավարության ներդրումային քաղաքականության մեջ: Խոսքը միայն ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերության մասին չէ: Ադրբեջանից օլիգարխ Ասաբիլ Հասիմովը, նրա հարազատները եւ նրանց հետ կապված կառույցները սկսել են ակտիվորեն գնել Կավմինվոդի հողերը եւ առողջարանային հաստատությունները, հատկապես՝ Կիսլովոդսկի հանգստավայրում:
Միայն թե նրա բոլոր ներդրումային որոշումները հակասել են եւ հակասում են Ռուսաստանի Դաշնության բնապահպանական օրենքներին եւ կանոններին, ընդգծված կոռուպցիոն բաղադրիչ են պարունակում: Հասիմովն իր գործունեությունն իրականացնում է ինչպես սփյուռքի տեղական, այնպես էլ Դաղստանի Հանրապետությունից սփյուռքի միջոցով:
Դաղստանա-ադրբեջանական ներդրողների շինարարական գործունեությանը սկսզբում ակտիվ դիմադրություն էին ցույց տալիս Կիսլովոդսկի եւ Էսենտուկների գիտնականներ, հասարակական գործիչները, ակտիվիստները, քանի որ բոլոր շինարարական օբյեկտները կառուցվում են հանգստավայրերի բնապահպանական հատվածներում՝ պատմական շենքերի ոչնչացմամբ եւ լեռնային տեղանքի համար անթույլատրելի բարձր հարկերով: Երկրամասի եւ Կիսլովոդսկի ղեկավարները հարցազրույցում բաց ասում են, որ Կիսլովոդսկը կվերականգնի Ադրբեջանը: Երկրամասի եւ քաղաքային իշխանությունների պլաններում է հանգստավայր-քաղաքի ամբողջ կենտրոնը տալ օտարերկրյա ներդրողներին:
Այդ նպատակով մշակվել է Կիսլովոդսկի նոր գլխավոր պլանը, որտեղ 22 000 հին կիսլովոդցիների մտադիր են տեղահանել չբնակեցված ծայրամաս, լեռնային տեղանք եւ նարզանի ձեւավորման արգելանոցային գոտիներ: Կիսլովոդսկում պաշտոնապես ապրում է 15 հազար հայ:
Նրանք քաղաքացիների տնտեսապես ակտիվ մասն են կազմում: Ադրբեջանցիները գրեթե երբեք չեն ապրել Կիսլովոդսկում, միայն վերջերս մի քանի հարյուր մարդ է տեղափոխվել քաղաք: Բազմազգ Կիսլովոդսկում ազգամիջյան հակամարտություններն անցել են, քանի որ էթնիկ խմբերի միջեւ հաստատված հարաբերություններն ու տնտեսական գործունեությունը գոյություն ունեն արդեն երկար տարիներ: ԿՄՎ-ի տեղական իշխանությունների միջոցով ադրբեջանական շինարարական բիզնեսի ագրեսիվ եւ անփույթ տնտեսական գործունեությունը տեղացիների նկատմամբ, հատկապես՝ Կիսլովոդսկում, հանգստավայրի բնակիչների մոտ հակաադրբեջանական տրամադրություններ են ծնում: Հատկապես դրանք արտահայտվում են Ադրբեջանից փախած կամ Ղարաբաղում պատերազմած հայերի շրջանում:
Էսթենսուկիում Թուրքիայի բարեկամ ադրբեջանցիներից դժգոհ է քաղաքի 11 հազարանոց տնտեսապես կայացած հունական սփյուռքը: «ԼՈՒԿՕՅԼ»-ի նախկին աշխատակիցների գալուց հետո երկրամասի կառավարման մեջ ակնհայտ են դարձել նրանց ոչ միայն տնտեսական եւ բիզնես շահերը, այլ նաեւ՝ ազգային: Օրինակ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին երկրամասի քաղաքային ազգային միությունները նախազգուշացրել էին ՌԴ ԱԳՆ-ի ինչ-որ գրության մասին, որը սահմանափակում կամ բացառում է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:
Փաստացի երկրամասի ղեկավարներից ոչ ոք ներկա չգտնվեց տարածքի բազմաքանակ ժողովուրդներից մեկի միջոցառմանը:
Երկրամասային եւ տեղական լրատվամիջոցները նույն պաշտոնյաների հանձնարարությամբ անտեսել էին այն, ինչը շատ էր վիրավորել տեղացի հայերի ինքնագիտակցությունը: Մինչ Վլադիմիրովի իշխանության գալը Ստովրոպոլի երկրամասի իշխանությունները նման կերպ չէին վարվել: Երկրամասի կառավարությունում հակահայկական տրամադրությունների մասին ասում են ոչ միայն տեղական հայկական էթնոսի ներկայացուցիչները, այլեւ միջազգային հարաբերությունների մասնագետները: Նման ազգային առաջնահերթություններից դժգոհ են Կավմինվոդի սփյուռքում: Նրանք միայն բանավոր բնույթ ունեն այժմ եւ կատարվածում տենում են միայն երկրամասի եւ քաղաքային իշխանությունների կոռուպցիոն բաղկացուցիչը: Բայց վա՞ղը:
Կա ադրբեջանական սփյուռքի եւ Դերբենտում եւ նույնանուն շրջանում նրանց ակտիվների ներդրման օրինակ, որտեղ տեղական լեզգինական բնակչությունը գրեթե դուրս է մղվել պատմական հողից, որը հարեւանները իրենցն են անվանում:
Փոքրաթիվ հայկական սփյուռքի նկատմամբ գործողությունները բիզնեսում նրանց կառավարման կորստի պատճառ դարձան: Պատահական չէ, որ XIX դարի հայկական եկեղեցում ժամերգությունը փակվել է:





























