ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ նախագահի պաշտոնում իր գործողությունները սատարում է ամերիկացիների 52 տոկոսը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ձեր սիրելի նախագահին սատարում է Հանրապետական կուսակցության 90 տոկոսը, իսկ ամբողջ երկրում՝ 52 տոկոսը»,–գրել է  նա իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ այսպիսի արդյունքներ հաջողվել է հասնել՝ չնայած իրեն հիմար դրության մեջ դնելու՝ կեղծ լրատվամիջոցների փորձերին։

Gallup սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ հունիսին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը հասել է 45 տոկոսի։