Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան ոչ մի իմաստով պատմական չէր, եւ որեւէ գերբնական նշանակություն այն չուներ: Նման կարծիք օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն այս այցը նաեւ որպես է այցը որպես «հոսընթաց» եւ ինչ-որ չափով ծանուցողական անվանեց: «Ընդհանուր առմամբ, սա բավականին արձանագրային իրադարձություն էր: Այն վաղուց էր նախատեսված: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն նախատեսված էր դեռ նախկին իշխանությունների օրոք:
Այս այցի արդյուները երեք երկրների որեւէ մեկում չկան, առավել եւս՝ ինչ-որ հսկայական: Հետաքրքիր է միայն այն, որ երեք երկրների նկատմամբ մոտեցումը բոլորովին տարբեր էր»,- պարզաբանեց փորձագետը` հավելելով, որ ի տարբերություն Վրաստանի, հայերը Բեռլինից ոչինչ չեն խնդրել՝ ո՛չ վարկեր, ո՛չ էլ այլ նյութական օգնություն, ինչը շատ լավ քայլ էր Հայաստանի նոր կառավարության համար:
Ըստ Իսկանդարյանի՝ այս այցը վառ կերպով ցույց է տալիս, որ տարածաշրջանի բոլոր երեք երկրները տարբեր են միմյանցից, եւ Գերմանիայի մոտեցումը դրանց նկատմամբ եւս տարբեր էր:
Այդպես, խոսելով Վրաստանի մասին, քաղաքագետը նշեց, որ այն իրեն համապատասխան կերպով է դիրքավորում եւ դրա դիմաց որոշակի նյութական օգնություն ստանալ Գերմանիայից: «Մյուս կողմից, փորձելով խոսել ՆԱՏՕ-ի մասին, նրանք սառը ցնցուղի արժանացան, ինչին կարելի էր սպասել, որեւէ անսպասելի բան տեղի չի ունեցել»,- կարծում է փորձագետը:
Անդրադառնալով Մերկելի՝ Ադրբեջան կատարած այցին՝ Իսկանդարյանը հայտարարեց, որ հայկական ԶԼՄ-ներում «լրագրողական փուչիկ» են ստեղծել Ադրբեջանից Եվրոպա գազի եւ նավթի մատակարարումների հարցով՝ նշելով խոսակցություններն այդ մասին լուրջ չեն, քանի որ առնվազն առաջիկա տարիների ընթացքում նավթի մատակարարումներ ԵՄ չեն լինելու, իսկ նավթի շուրջ բանակցությունները կարող են ինչ-որ փոքր նշանակություն ունենալ, բայց, ըստ քաղաքագետի, դրանից եւս որեւէ լուրջ ակնկալիք ունենալ չարժե:
«Ադրբեջանն այդքան մեծ քանակությամբ նավթ չունի, նույնիսկ եթե մատակարարումն ապահովված լիներ Գերմանիայի համար: Նրանք դա պարզապես չունեն, հատկապես՝ այդ քանակությամբ՝ Բեռլինին լրջորեն հետաքրքրելու համար»,- նշեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:
Ընդ որում, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Գերմանիայի կանցլերի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում խոսակցություն է եղել մարդու իրավունքների թեմայով, ինչը, ըստ փորձագետի, սպասելի էր, քանի որ դա Ադրբեջանի յուրատեսակ առանձնահատկությունն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-24-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց էր կատարել Վրաստան: Այնուհետեւ՝ օգոստոսի 24-ին, Գերմանիայի կանցլերն այցելել էր Երեւան, իսկ 25-ին՝ Բաքու:





























