ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը, որը պետք է տեղի ունենար անցած շաբաթվա վերջին, չեղյալ է հայտարարվել՝ Փհենյանից ստացված «ռազմատենչ» հայտարարությունից հետո, հաղորդում է The Washington Post- ը:
Պարբերականը նշում է, որ նամակի ճշգրիտ բովանդակությունը, որը ստացվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության փոխնախագահ Կիմ Յեն Չոլից կողմից, հայտնի չէ:
Պոմպեոն այն ստացել էր ուրբաթ օրը եւ ցույց էր տվել նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանք հանգել են այն եզրակացության, որ նամակը բավականաչափ ռազմատենչ է՝ այցը չեղյալ հայտարարելու համար, գրում է պարբերականը՝ վկայակոչելով վարչակազմի երկու պաշտոնյաներին:
Նշենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին կոչ է արել հետաձգել այցը՝ Փհենյանի կողմից ապամիջուկայնացման գործընթացում ոչ բավարար առաջընթացի բացակայության պատճառով:





























