Թուրք ուսուցիչ Վեյսել Աքչայը, ով ապրում է Մոնղոլիայում, վախենում է թուրքական իշխանությունների հալածանքներից, հաղորդում է AFP-ն:

Աքչայի փաստաբանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին խնդրում է կազմակերպել, որպեսզի իր պաշտպանյալը դուրս գա Մոնղոլիայից, իսկ հետագայում նաեւ նրան փախստականի կարգավիճակ տրվի մեկ այլ երկրում, քանի որ առեւանգման վտանգ կա: Սակայն Անկարան հերքում է թուրքական իշխանությունների կողմից տղամարդուն առեւանգելու փորձի մասին հայտարարությունները:

Իշխանությունները պնդում են, որ 50-ամյա թուրքը կապված է կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպություններից մեկի հետ, ում  Անկարան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջում կազմակերպելու փորձի համար: