ԱՄՆ-ն կսկսի զորքերը դուրս բերել Սիրիայից միայն ԻՊ-ի զինյալների ոչնչացումից եւ Ժնեւյան գործընթացի ակտիվությունից հետո: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախ, մենք պետք է ոչնչացնենք ԻՊ-ն: Մենք նաեւ պետք է վերապատրաստում անցկացնենք տեղական ուժերի համար: Երրորդ՝ Ժնեւի գործընթացը պետք է սկսի այս պատերազմը լուծելու ուղղությմաբ շարժվել: Եթե տեղական ուժերը կարողանան պահպանել անվտանգությունը, ապա մենք կարող ենք կրճատել մեր զինված ուժերի քանակը », - ասել է նա ճեպազրույցում:





























