Ամուսիններ Սթիվ եւ Մերի Մասքրոֆթները 10 տարի առաջ Մեծ Բրիտանիայից ճամփորդելու են ուղեւորվել Հնդկաստան: Քերալա նահանգում նրանք սկսել են խնամել 2 թափառող շների եւ նրանց այնպես են կապվել, որո որոշել են երկրից չհեռանալ: Հնդկաստանում շներին բավականին դաժան են վերաբերվում, այս պատճառով ամուսինները ստեղծել են Street Dog Watch փրկարարական կենտրոնը: Նրանք կենդանիների ծնելիության վերահսկողության ծրագիր են ստեղծել. սկսել են նրանց պատվաստել կատաղության դեմ եւ ստերջացնել: Դրա շնորհիվ թափառող շների թիվը 60 մլն-ով կրճատվել է, հայտնում է Mirror-ը:
Հիմա նրանք մեծ հողամասով տուն են վարձակալել, որտեղ 98 շուն է ապրում՝ հիմնականում նախկինում վնասվածք ստացած եւ լքված: Զույգն առողջ շների համար տերեր է գտնում: Ամուսինները Մեծ Բրիտանիայում իրենց տունը վաճառել են՝ ստացած 300 հազար ֆունտ սթերլինգը ներդնելով իրենց կենտրոնի մեջ: Նրանց օգնում են նաեւ Հնդկաստանի եւ Մեծ Բրիտանիայի կենդանիներին սիրողները:





























