Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մարմոզետկա ցեղատեսակի փոքրիկ կապիկ Գյոլդին գազանանոցից փախել է, հայտնում է The Local-ը:
Մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են ֆաստ ֆուդի սրճարանում ֆրի կարտոֆիլ ուտելիս:
Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, սակայն նշել են, որ մարմոզետկան շատ չի աղմկել, հակառակը՝ բոլորին ապշահար է արել իր շարժուձեւով:
Տեղական ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ կենդանուն արդեն գազանանոց են վերադարձրել: Նրա խոսքով՝ քննությունը կասկածներ ունի, որ կապիկը չէր կարող գազանանոցից մինչեւ սրճարան ինքնուրույն հասնել, հարկ է պարզել, թե ինչպես եւ ով է նրան այնտեղ հասցրել:
Գյոլդի մարմոզետկան պրիմատների խաղկանների ընտանիքի տեսակ է, համարվում է հազվագյուտ տեսակ: Սա շատ փոքր չափերի կապիկ է, մարմնի երկարությունը ընդամենը մոտ 20 սանտիմետր է:





























