«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երեւանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ընտրողների ցուցակները տրամադրվել են նաեւ տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար:
Ոստիկանությունն ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում առաջարկում է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաեւ զանգահարել 011-37-02 36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն:





























