«Ռոսկոսմոսի» հանձնաժողովը ստուգում է գայլիկոնով «Սոյուզ» նավի երեսվածքը կանխամտածված վնասելու վարկածը, որում օդի արտահոսք էր հայտնաբերվել արտադրությունում կամ տիեզերքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինին:

«Ռոսկոսմոսի»-ի ղեկավարի խոսքով, ռուսական տիեզերանավը կարող էին վնասվել տիեզերագնացները: «Երկրային տարբերակը ստուգվում է: Բայց կա մեկ այլ տարբերակ, որը մենք չենք բացառում՝ տիեզերքում դիտավորյալ ազդեցությունը: Դրա վրա գայլիկոնով վնասելու  մի քանի փորձ կա», - ասել է նա:

Նրա խոսքով, հանձնաժողովն արդեն հաստատել է, որ «Սոյուզը» երկնաքարը չի վնասել:

Օգոստոսի 30-ին Ռոգոզինը հայտարարել էր, որ «Սոյուզ» տիեզերանավում օդի արտահոսք է տեղի ունեցել: Անսարքության պատճառը 1.5 մմ լայնությամբ միկրոճեղքն էր: