Twitter-ը «վատ պատրաստված» է եղել դրսից քաղաքական մանիպուլյացիաներին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են սոցիալական ցանցերի միջոցով, գրում է AFP-ն:

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեկ Դորսին այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներում արտաքին ազդեցության կանխումը ուժեղացնելու մասին ԱՄՆ օրենսդիրների կոչի ֆոնի վրա:

Սենատի կոմիտեում ելույթ ունենալով Դորսին նշել է, որ հաղորդագությունների փոխանակման ծառայությունը ստեղծվել է որպես հասարակական հարթակ, սակայն ակամայից դարձել է կեղծ էջերի քարոզչական հարթակ: Twitter-ի տնօրենը խոստովանել է, որ սոցցանցերը պատրաստ չեն եղել կամ վատ են պատրաստված եղել նման խնդիրներին:

Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը հայտարարել է, որ նրանք նույնպես 2016 թվականի ընտրությունների ժամանակ բախվել են Ռուսաստանից եկող դժվարությունների հետ:

Google-ի ներկայացուցիչնեչը նույնպես հրավիրվել էին լսումներին, սակայն ընկերության ղեկավարներ Սունդար Պիչայը եւ Լարի Փեյջը չեն ներկայացել Սենատ:

 Սենատոր Մարկ Ուոքերը կասկածանք է հայտնել արտաքին ազդեցությանը Կրեմնիումի հովտի հսկաների դիմակայելու կարողություններին:

Ուորները հավելել է, որ ռուսական տեղեկատվական պատերազմը դեռ չի ավարտվել:

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հերքում է այն պնդումները, թե իր ընկերությունը աշխատում է քաղաքական կողմնակալության հիման վրա: Նա նշել է, որ Twitter-ը քաղաքական գաղափարախոսություն չի օգտագործում որեւէ որոշում կայացնելու համար: