Nasdaq-ի ինդեքսը Twitter-ի եւ Facebook-ի ղեկավարների վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի բողոքների ֆոնին նվազել է՝ երեք շաբաթվա ընթացքում ամենամեծ մեկօրյա անկումը գրանցելով, հաղորդում է Reuters-ը:
Կոնգրեսում խոշոր սոցիալական ցանցերի ղեկավարների լսումների ժամանակ Twitter-ի բաժնետոմսերը նվազեցին 4.7, իսկ Facebook-ի բաժնետոմսերը`1.6 տոկոսով:
Ինչ վերաբերում է ամերիկյան տնտեսությանը, ապա Առեւտրի դեպարտամենտը նշել է, որ հուլիսին ԱՄՆ-ի առեւտրի դեֆիցիտը հասել է հինգ ամսվա առավելագույնին, ենթադրելով, որ Թրամփի վարչակազմի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը բավարար չափով չի ազդել:





























