Ամերիկյան F-22 կործանիչները Ալյասկայի առափից արեւմուտք որսացել են ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ: Այս մասին հայտնել է The Washington Free Beacon պարբերականը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Մայքլ Կուչարեկին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի առավոտյան: «Ալյասկայում բազավորված երկու F-22-ները որսացել եւ վիզուալ նույնականացրել են ռուսական երկու հեռաթռիչք Տու-95 ռմբակոծիչների, որոնք թռչել են Ալեուտյան կղզիներից հարավ Ալյասկայի ճանաչման գոտում»,- ասել է NORAD ներկայացուցիչը: Նա հավելել է, որ Տու-95-ը խախտել է Կանադայի կամ ԱՄՆ օդային տարածքը: