Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երեւան քաղաքի Մամիկոնյանց եւ Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:

Միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաեւ ձայնազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան եւ կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: