Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել   է  34 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ ( անտիգյուրզին), իսկ մնացած  2-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: 

Արցախի Հանրապետությ ան բուժհիմնարկներ ն   ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բ ոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն   իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում  է ազգաբնակչությանը եւ հատկապես երեխաներին  զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձեւով աշխատելուց  կամ  գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ:

Օձի խայթոցի դեպքում  տուժածին  պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ եւ անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն: