Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը մայրաքաղաք ներդրումներ կներգրավի եվրոպական ընկերություններից: Այս մասին սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավին մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունից թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
Նրա հավաստիացմամբ՝ «Ժառանգություն» կուսակցությունը ամբողջ գործիքազմն ունի Երեւան դրամաշնորհային ծրագրեր ներգրավելու համար: «Մեր հաղթանակի դեպքում Երեւանի բնակիչները ակտիվորեն կներգրավվեն մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատանքին»,- հավելեց «Ժառանգություն» կուսակցության անդամը:




























