Արարատ Զուրաբյանը մեկնաբանեc դերասան Հայկ Մարությանի մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին: «Ամենայն բարիք ցանկանալը քիչ է»,- հայտարարեց նա սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ինքը՝ Զուրաբյանը նաեւ պայքարում է մայրաքաղաքի քաղաքապետի աթոռի համար եւ գլխավորում է «Երեւանցիներ» դաշինքի ցուցակտը: «Մենք շատ երիտասարդ կառավարություն ունենք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի թեկնածու, որին պետք է սատարել, եւ ես կոչ եմ անում բոլորին գնալ այդ քայլին: Սակայն, իմ կարծիքով, այս պաշտոնին պետք է ընտրվի քաղաքական անցյալ ունեցող մարդ, որը, օրինակ, արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում կկարողանա դիրքորոշում հնչեցնել ղարաբաղյան հարցի շուրջ», - ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը բարդ տնտեսական օրգանիզմ է: «Այս աշխատանքը պետք է իրականացնի  ոչ միայն այն մարդը, ով քաղաքին ամենալավն է ցանկանում, այլ՝ մասնագետը»,- նշեց նա:

Քաղաքական գործիչը նաեւ նշեց, որ որ մտադիր չէ Հայկ Մարությանի թեկնածությունը սատարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես նրա մրցակից դիտարկել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք ապրել ենք միապետության օրոք, երկրում միանձնյա կառավարում է եղել: Սակայն մենք՝ Փաշինյանը, ես եւ մյուսները, պայքարել ենք ժողովրդավարության համար: Փաշինյանի հիմնական խնդիրը երկրում հիմք դնելն էր, որպեսզի քաղաքացիներն իրենք ընտրեն՝ ում օգտին քվեարկել»,- հայտարարեց նա:

Ընդ որում, Զուրաբյանը հայտարարեց, որ իր՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում նա, ինչպես ոչ ոք, կզրոյացնի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերաարտադրման փորձերը: