Օրինագծերի այս փաթեթը չափազանց անհրաժեշտ է, ինչպես երբեք արդիական եւ արժանի խորհրդարանի աջակցությանը: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառեավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հարկման եւ վճարումների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած որոշումները թույլ կտան կարգավորել հանրապետությունում գիշերային կյանքը եւ լուծել քաղաքացիների անխռով քնի ապահովման հետ կապված հրատապ խնդիրը, ինչը բազմիցս հասարակության բանավեճերի առիթ է դարձել: «Մենք հասճախ ենք դառնում այն բանի վկաները, որ բնակելի շենքերի առաջին եւ երկրորդ հարկերում բնակվող քաղաքացիները կորցնում են քունն ու հանգիստը: Էլ չեմ խոսում այն մասին, որ խնդիրներ են առաջանում նորածինների եւ հատկապես տարեցների մոտ»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նշենք, որ այս առաջարկների էությունն այն է, որ քաղաքում գործող եւ ինչպես բազմաբնակարան շենքերի տակ, այնպես էլ դրանց հարակից տարածքներում գործող գիշերային ակումբների եւ այլ գիշերային հաստատությունների գործունեությունը կանոնակարգվի: Կառավարությունը նախատեսում է այս օբյեկտների եւ հաստատությունների տերերին ժամկետ տրամադրել (մեկ տարվա սահմաններում) դրանք բնակելի տներից եւ բազմաբնակարան շենքերից որոշակի հեռավորությամբ տեղափոխելու համար, որ դրանց գործունեությունը գիշերային ժամերին չխաթարվի բնակիչների անդորրը: Ցանկանում են նաեւ ապագայում բնակելի տների, բազմաբնակարան շենքերի, բուժհաստատությունների եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների անմիջական մոտակայքում նման կարգի հաստատությունների բացման արգելք սահմանել: Սակայն առաջարկվում է, որ նման հաստատության բացման թույլտվության տրամադրումը վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին: