Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ եւ մեկ տանձի ծառ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին եւ Եղեգիս համայնքի համայնքապետին:

Համայնքապետարանի ԱԻ-ում գործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն եւ արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին: