Կոտայքի մարզում, սեպտեմբերի 9-ին, ժամը 01:40-ի սահմաններում Աբովյան- Նոր Հաճն ճանապարհին բախվել են Զորավան գյուղի բնակիչ, 24-ամյա Դանիել Թ.-ի վարած Honda մակնիշի 34 ՏD 568 համարանիշի եւ 27-ամյա Սուրեն Ա.-ի վարած BMW մակնիշի 35 NX 727 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով BMW–ն մասամբ կախվել է ձորակը: BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:





























