Ազգային ժողովն ընտրեց Աուդիտորական պալատի անդամ Կարեն Կարապետյանին: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը: Ընդ որում՝ 78-ը «կողմ» է քվեարկել Կարապետյանի թեկնածությանը, 10-ը՝ «դեմ»: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չեն եղել:



























