Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թեւոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթանալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, որը նույնպես մահացել է։
Mercedes-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների եւ փախուստի դիմած վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով, մահացածները նշված ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ տեղի է ունեցել վրաերթը։



























