Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է ցուցարարների բազմության մեջ, հայտնում է TOLOnews-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգի շրջաններից մեկում: Ցուցարարները պահանջում էին տեղի ոստիկանության ղեկավարի հրաժարականը:
TOLOnews-ի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով 5 մարդ է մահացել: Մինչդեռ 1TV-ն, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է «տասնյակ զոհերի» մասին:




























